Մահացել է ռուսաստանցի դերասան Վիկտոր Կոսիխը` «Անորսալի վրիժառուների» Դանկան:
Դերասանի մահվան մասին լուրը տեղադրված է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության կայքում: «Դեկտեմբերի 22-ին կյանքի 62-րդ տարում մահացել է թատրոնի եւ կինոյի դերասան Վիկտոր Իվոնովիչ Կոսիխը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վիկտոր Կոսիխը սկսել է նկարահանվել 13 տարեկանից, նրա առաջին դերը Կոստյա Ինոչկինն էր Էլեմ Կլիմովի «Բարի գալուստ, կամ կողմնակի անձանց մուտքն արգելվում է» ֆիլմում:
Ամենից շատ նա հիշվեց Էդմոնդ Քյոսայանի «Անորսալի վրիժառուներ» ֆիլմով: Կոսիխը սպորտի վարպետ էր սամբո, կոնկուր մարզաձեւերից:
Վերջին շրջանում նա լուրջ առողջական խնդիրներ ուներ: 2009թ. նոյեմբերի 23-ին նա վթարի էր ենթարկվել, իսկ 2010թ. օգոստոսի 12-ին ընկել մեքենայի տակ:




























