Մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Kia» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նախ «Kia»-ն է վթարի ենթարկվել, որից հետո «BMW»-ն բախվել է «Kia»-ին: Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է:
Ճանապարհը եղել է անցանելի, սակայն այդ հատվածում՝ մի փոքր մաս, մերկասառույց է եղել, և միայն վթարից հետո է ճանշինը աղ ու ավազ լցրել:





























