Հայաստանի պրեմիեր լիգայի «Փյունիկ»–«Արարատ–Արմենիա» հանդիպմանն ժամանակ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ աեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն): Կա 9 ձերբակալված անձ:

Նշենք, որ խաղը կայացել է մարտի 1-ին։ ՖԱՖ-ը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ) հայտնել էր, որ 9 երկրպագու է ձերբակալվել, բայց ակցիայի մասին նախապես հայտարարվել էր ու նշվել, որ այն խաղաղ է լինելու` ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով։ ՖԱՖ–ը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունը բռնի ու ոչ համաչափ ուժ է կիրառել։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան շարժումները վերսկսել են ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով ակցիաները։