Ահաբեկիչը մարտի 3-ի առավոտյան կրակ է բացել անցորդների վրա Իսրայելի Հայֆա քաղաքի հյուսիսում գտնվող ավտոբուսների եւ երկաթուղային կայարանների տարածքում, հայտնել են «Հարարեցը» եւ եւ The Times of Israel-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:

Առնվազն հինգ մարդ վիրավորվել է, մեկի վիճակը ծանր է, երեքը՝ միջին ծանրության, հայտնել է «Եդիոտ ախրոնոտը»։ Տեղեկացվել է, որ որոշ զոհեր հրազենային վնասվածքներ են ստացել, մյուսները դանակահարված են:

Լրատվամիջոցները սկզբում հայտնել էին, որ երկու հարձակվողները «չեզոքացվել» են: Բայց հետո տեղեկություն է հայտնվել, որ ոստիկանները կրակել են ահաբեկչի եւ եւս մեկ անձի, որի առնչությունը հարձակման հետ դեռ հաստատված չէ։