Հայֆայի կենտրոնական ավտոկայանում հարձակում իրականացրած ահաբեկիչը իսրայելցի դրուզ էր եւ ուներ նաեւ Գերմանիայի քաղաքացիություն։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը։
Նրա խոսքով՝ 20-ամյա հարձակվողը վերջերս բնակվել է Իսրայելից դուրս եւ մեկ ամիս առաջ վերադարձել հրեական պետության տարածք։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր իսրայելական Magen David Adom բժշկական ծառայությունը, ահաբեկչության հետեւանքով մոտ 70 տարեկան տղամարդ է զոհվել, եւս չորսը տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ են ստացել։
Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հայֆայում «սառը զենքով հարձակում է իրականացվել»։ «Ահաբեկիչը ոչնչացվել է»,- ավելացրել են իրավապահները։





























