Այսօր՝ մարտի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 41 Ա շենքի բակում գտնվող շինությունում կրակ և ծուխ է նկատվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ և թիվ 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:

Փրկարարները նախ կանխել են նշված բակում գտնվող, սակայն չշահագործվող, ԽՍՀՄ տարիներից եղած կաթսայատանը կուտակված աղբում առաջացած կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

 Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն տեղում պարզվել է, ոոր տարածքը գազաֆիկացված չէ: