Եթե Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպումների ժամանակ ճեպազրույցներ լինեին, դուք ականատես կլինեիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի անզիջում պաշտպանությանը։ Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոոյանը։
Նա բացատրեց, որ նույնը վերաբերում է երկկողմ հանդիպումներին (Ռուսաստանի և Հայաստանի միջև – խմբ.)։ «Նման քաղաքական մշակույթ (Ռուսաստանում – խմբ.) չկա, նույնը վերաբերում է ԵՄ-ին, այնտեղ էլ այդպիսի մշակույթ չկա։ Սա ամերիկյան լրատվամիջոցների ավանդույթ է»,- հավելեց Եղոյանը՝ չցանկանալով գնահատական տալ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների վերջին հանդիպմանը։











