Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արեն Հ.-ն իր վարած «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշնակ գյուղի խաչմերուկի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Հետիոտն ու ավտոմեքենան հայտնվել են ձորում՝ բախվելով քարերին: Հարվածի հետևանքով մահացածի ոտքը կտրվել է:
Ժամանել է «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է հետիոտն մահը:
Վարորդը ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին:
Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:





























