Կոմունիզմից շուկայական տնտեսության և ժողովրդավարության անցումը միշտ էլ շատ դժվար է եղել, բայց, օրինակ, Լեհաստանն ու Չեխիան հաջողությամբ գլուխ են հանել դրանից։

Դրա մասին The Bell պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն։

«Եվ դրա պատճառներից մեկն էլ Եվրամիության զգալի օգնությունն ու ուղղորդումն է»,- նշել է նա։

Բայց կան այլ կարևոր պահեր, հավելել է տնտեսագետը։

«Նայեք նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին. գործնականում չկա որևէ երկիր, որը դեպի ժողովրդավարություն հարթ ճանապարհ անցած լինի:

Մարդկային կապիտալի և արտաքին աջակցության առումով, թերևս, լավագույնս պատրաստված երկիրը Հայաստանն էր։ Բայց Հայաստանը հաջողությունների չի հասել ոչ տնտեսական, ոչ քաղաքական առումով։ Այնպես որ, այն փաստը, որ այս երկրներից շատերում քաղաքացիական հասարակությունը թույլ էր, և անցումը նոր համակարգին ընթացավ նույն սցենարով, ինչ Ելցինի սցենարը, երբ իշխանության եկան նախկին կոմունիստական ​​կադրերը և իրենց հռչակեցին անկախության առաջնորդներ, կարծում եմ՝ գլխավոր խնդիրն է»,- նշել է նա։