Նրանց, ում թվում է, թե պատերազմն ավարտվել է, քանի որ պարզապես սահմանին չեն կրակում, պիտի հիասթափեցնեմ: Քանի Ադրբեջանը մեր վրա հոգեբանական գրոհներ է ձեռնարկում, ու մեր հայրենակիցները գերի են, պատերազմը շարունակվում է: Այս մասին ասել է ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ նշելով, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը բավարար չեն:
«Անհնար է, որ Բաքվի դատարանում լինի արդար դատավարություն: Ամեն ինչ հստակ կազմակերպված է. այդ դահլիճում նստած մարդիկ իրենց դերն ունեն: Մենք եռակի շատ ավելին պիտի լինենք, քան հիմա նախատեսվում է: Հապաղելու ժամանակ չունենք, մարդկանց կյանքը, ճակատագրերը հարցականի տակ են: Արցախի բոլոր ղեկավարները տարիներ շարունակ հանդես են եկել Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության դիրքերից: Ի պաշտպանություն նրանց՝ չօգտագործել այդ ելույթները, ավելորդ «շռյայլություն» է»,- ասել է նա:
Նա նշել է, որ ինքը երբ խոսում ենք Արցախ վերադարձի մասին, պետք է հիշենք, թե մենք ինչ ճանապարհ ենք անցել 1988 թվականից սկսած:





























