Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և «DAF» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են, կինն էլ հղի է։




























