Ադրբեջանական ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ բլոգեր Արզու Սայադօղլուն (Մամեդովա) դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նա մեղավոր է ճանաչվել 182.2.4 հոդվածով (սպառնալիքի միջոցով շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք ձեռք բերելու նպատակով)։

Բլոգերի հարազատները հայտնել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

YouTube-յան ալիքներով կառավարությանը քննադատող բլոգեր Արզու Սայադօղլուին անցյալ տարվա հունվարին ձերբակալել էր Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը։ Հարազատները երեք օր է, ինչ նրանից լուր չեն ունեցել։

Արզու Սայադօղլուն ձերբակալությունից առաջ քննադատական ​​հայտարարություններ է արել՝ կոչ անելով մարդկանց չլռել և խաղաղ ցույցեր անցկացնել։

Արզու Սայադօղլուն մինչ կալանավորումը հայտարարել է «Ժողովրդին ծառայություն» շարժման ստեղծման մասին։