Չեխիան չի մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին, հաղորդում է esctoday.com-ը:

Այս երկիրը պաշտոնապես հրաժարվել է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից: Չեխիան մրցույթին մասնակցել է  երեք անգամ` 2007, 2008 եւ 2009 թվականներին: Հետագա տարիներին նա մրցույթին չի մասնակցել եւ 2012թ-ին եւս հրաժարվել է մասնակցությունից:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Լեհաստանը եւս հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին: Պաշտոնական հայտարարությունը տեղադրված է Չեխիայի հանրային հեռուստատեսության Facebook-ի էջում: