ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի՝ երեկ նշանակված դատական նիստը հետաձգվել է։ Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 10-ին։
Կուսակցության ֆեյսբության էջում մի կարճ տեսանյութ է հրապարակվել դատական նիստի ընթացքից, որտեղ երևում է, որ դահլիճը լեցուն է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը «Արմենպրես»-ին հայտնել է, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։





























