Վարդան Օսկանյանը 10 տարի  հնարավորություն է ունեցել իր «փառահեղ» մտքերը և փառահեղ դիվանագիտությունը գործի դնի, արդյունքում Արցախը բաց է դուրս է թողել բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի հետ, հարցը չի լուծել: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինքը վաղուց թոշակի է գնացել, թող հանգիստ իր թոշակով զբաղվի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նա մտահոգված է գերիների ճակատագրով, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մտահոգված էր, ժամանակին թող մտահոգվեր, երբ որ մարտի 1-ի մամլու խոսնակն էր, մարտի 1-ն էր արդարացնում, մարտի 1-ին Երևանի կենտրոնում 10 մարդու գնդակահարելը վեր էր երկացել, արդարացնում էր: Այդ ժամանակ թող մտահոգվեր»: