Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվել է մի շարք երկկողմ համաձայնագրեր։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հանդիպման ժամանակ ի թիվս բազմաթիվ համաձայնագրերի, ստորագրվել է երկու երկրների միջեւ մուտքի վիզաների վերացման համաձայնագիր։

Հանդիպմանը նշվել է, որ նախատեսվում է մինչեւ 2015-ը երկկողմ առեւտրաշրջանառությունը հասցնել 20, իսկ մինչեւ 2020-ը՝ 40 մլրդ դոլարի։