Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր` դեկտեմբերի 22-ին, հրավիրած գործադիրի նիստում քննարկել է կազմակերպական, ինչպես նաեւ ամանորյա միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Կադրային փոփոխություններին վերաբերող հարցեր չեն քննարկվել: Ընդամենը կուսակցական եւ կազմակերպչական հարցեր են քննարկվել: Եվ քանի որ առջեւում Ամանորն է, հետեւաբար նաեւ տոնական միջոցառումներին վերաբերող հարցեր են քննարկվել: Գիտեք, որ ՀՀԿ-ն մշտապես Ամանորը իր տարածքային կառույցներից սկսած ակտիվ կերպով նշում է»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը:
Հարցին, թե սա ՀՀԿ-ի գործադիր մարմնի տարեվերջյան վերջի՞ն նիստն էր, թե` ոչ, պատգամավորն արձագանքեց. «Հավանաբար մինչեւ տարեվերջ մեկ նիստ էլ կգումարվի»:




























