Մոսկվայում ականատեսները ռազմատեխնիկայի շարասյուն են նկատել, որը Գորկու մայրուղով շարժվել է Մոսկվայի կենտրոնի ուղղությամբ, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

«Շարասյունը բաղկացած է եղել երկու «БТР»-ից, մի քանի բեռնատարներից ու մի քանի զրահապատ ռազմատեխնիկայից», -գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ավտոսեփականատերերի դաշնության համակարագող Անդրեյ Ֆիլինը:

Եւս մեկ շարասյուն, ըստ նրա, նկատվել է Մալայա Դուբնա շրջանում: Առայժմ այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:

Ինչպես հաղորդել էր «Կոմերսանտը»,  երեկ հասարակական գործիչները բաց նամակով դիմել էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին`  խնդրելով լրացուցիչ ուժեր չմտցնել քաղաք դեկտեմբերի 24 -ին նախատեսվող զանգվածային հանրահավաքի նախօրեին: