Այսօր՝ մարտի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահզանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցում գործող «Հին Աշտարակ» հյուրատան բակում կրակ և ծուխ է նկատվում, հաղորդւոմ է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են հյուրատան աշխատակիցներն ու քաղաքացիները: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է հրդեհի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանի կողմից: