Մարտի 3-ից մեկնարկել է Մեծ Պահքը, որը կտևի 48 օր։ Այս օրերի ընթացքում մարդիկ ձգտում են հոգևոր աճի ու զորացման, բռնում ապաշխարության ճանապարհը։ Շատերը որոշում են կայացնում հետևել պահքային կանոններին և հրաժարվել կենդանական ծագմամբ մթերքների կիրառումից։ Սննդաբանները խորհուրդ են տալիս պահքի ընթացքում ընտրել առողջ, վիամիններով հարուստ և սննդարար ուտեստներ։ Իսկ մենք գալիք 7 շաբաթների համար առաջարկում ենք ռեստորաններ, որտեղ հնարավոր է գտնել պահքային ճաշացանկ՝ միաժամանակ համեղ, բազմազան և առողջարար։

1.jpg (62 KB)

Ու՞ր գնալ նախաճաշի

Պահքի մեջ գտնվող անձանց համար օրվա ընթացքում առույգ լինելու կարևոր պայման է նախաճաշը։

Սննդարար նախաճաշի համար Երևանի կենտրոնում լավագույն ընտրություն կարող է լինել Լավաշ ռեստորանը։ Պահքի ընթացքում այստեղ հնարավոր է գտնել հայկական բնաշխարհի կանաչիների լայն ընտրանի, որոնք օժտված են մի շարք առողջարար հատկանիշներով։ Սիբեխը, որ մատուցվում է լավաշի մեջ փաթաթված, պարունակում է վիտամին C, եթերային յուղեր, թաղանթանյութ ու հանքային աղեր։ Մատուցվող կանաչիներից շուշանն ունի է ցավազրկող և թարմացնող հատկություններ։ Մանդակը պարունակում է վիտամիններ B1, B2, կարոտին, եթերայուղեր, ալկալոիդներ, իսկ ծնեբեկը՝ A, B1, B2, B3, B5, B6, C, E վիտամինների մի ամբողջ բույլ, ինչպես նաև երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, սելեն և կալիում: Սպանախը, պարունակելով քիչ քանակությամբ նատրիում ու մեծ քանակությամբ կալիում, օգնում է անգամ զարկերակային ճնշման կարգավորման հարցում, իսկ բազուկի ճավերը նպաստում են պահպանել ոսկորների ու գլխուղեղի առողջությունը, նվազեցնել զարկերակային ճնշումը, կարգավորել մարսողությունը, ինչպես նաև  ստանալ երկաթի հարուստ պաշար։ Լավաշը, որ հայտնի է նաև որպես հայկական նախաճաշերի բացառիկ ռեստորան, իր հյուրերի համար պահքի շրջանում համատեղում է համեղը և սննդարարը։

2.jpg (76 KB)

Նախաճաշի համար քաղաքի սրտում օրը սկսելու կատարյալ տարբերակ է նաև Շերեփ ռեստորանը։ Պահքային մենյուից այստեղ ձեզ կառաջարկեն թարմ աղցանների բազմազանություն՝ սմբուկից մինչև բրոկոլի, ավելուկ, կարամելիզացված տանձ և այլն։ Շերեփում անգամ ստեղծել են պահքի բորշչ, իսկ ամենասիրելի ապուրներից կգտնեք նաև դդմով, ավելուկով, բրոկոլիով, լոլիկով, սնկով կրեմ ապուրներ։ Սակայն ամենայուրահատուկն այստեղ ավանդական Ղափաման է՝ լցոնված բրնձով, չրերով, ընդեղենով ու մեղրով, որը մատուցվում է չորացած լավաշով։ Այն նախաճաշին դժվար որևէ մեկը ընտրի, սակայն ընթրիքին Ղափամայի հետևից հաստատ արժե վերդառնալ։

3.jpg (223 KB)

Պահքային լանչ․ երբ ցանկանում ես շա՜տ թեթև ու համեղ մի բան

Ընդմիջմանը, երբ ժամանակն իրոք սահմանափակ է, յուրաքանչյուր անձ փնտրում է համեղ ու փորձով հաստատված ուտեստներ։ Պանդոկ Երևան ռեստորանների ցանցում պահքում գտնվող հյուրերին սպասում են ավանդական պասուց տոլման, լցոնված բանջարեղենները, բրնձով ու սնկով շիլան, հայտնի եղինջով ապուրն ու այլ ապուրների, աղցանների, տաք ուտեստների լայն ընտրանի։

4.jpg (42 KB)

Եթե ընդմիջումը ցանկանում եք իտալական միջավայրում անցկացնել, ևս հոգ չէ։ Կազա Նոստրա իտալական ռեստորանում պահքային ճաշացանկում բրուսկետաներ են, պաստաներ, անգամ աղանդեր։

Ընթրիք․ երբ բոլորը գտնում են իրենց նախընտրությունը

Պահքի ընթացքում հաճախ են ընթրիքի սեղանի շուրջ հանդիպումներն ընկերների ու հարազատների հետ, ովքեր այս անգամ որոշել են պասային սննդակարգ չունենալ։ Պետք է ընտրել վայրեր, որտեղ բոլորն իրենց կզգան երջանիկ ու հարմարավետ։

5.jpg (186 KB)

Երևանում ընթրիքի ամենահայտնի ռեստորաններում ևս գործում են պահքի հատուկ մենյուներ։ Վայրեր, որտեղ շատ հաճախ հյուրերը գնում են մսային փորձառության հետևից, պահքի շրջանում ևս ձևավորել են բուսական ճաշացանկեր։ Այդպիսի վայրերն են քաղաքի լավագույն սթեյքհուսը՝ Սմոքինգ շեֆը, Սիզընս ռեստորանը և Պանդոկ Երևան Գետափինը։ Ռեստորաններ, որտեղ վայելքը ոչ միայն ուտեստների, այլև առաջարկվող յուրահատուկ միջավայրի մեջ է։

6.jpg (53 KB)

Ուր էլ որոշեք անցկացնել ձեր նախաճաշը, լանչը կամ ընթրիքը, ամենակարևորը՝ սնվեք առողջ և հիշեք՝ հոգևոր ներդաշնակության համար առողջությունը գլխավոր նախապայմանն է։ 

Բարով հասնենք Սուրբ Հարության տոնին։

7.jpg (51 KB)

8.jpg (59 KB)

9.jpg (217 KB)

10.jpg (175 KB)

11.jpg (52 KB)

13.jpg (231 KB)

14.jpg (213 KB)

16.jpg (34 KB)