Բաղդադի արեւմուտքում այսօր` դեկտեմբերի 22 -ին  պայթել է սրճարանի մոտակայքում կայանված մեքենան: Պայթյունը 5 մարդու կյանք է խլել:

Հաղորդվում է, որ դա թվով տասնհինգերորդ պայթյուն է Իրաքի մայրաքաղաքում մեկ օրվա ընթացում: Նախկին 14 պայթյունների արդյունքում զոհվել է ավելի քան 60 մարդ, եւս  200-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Նշենք, որ ահաբեկչական ակտիվության կտրուկ աճը տեղի է ունենում երկրում կտրուկ վատթարացող քաղաքական իրավիճակի համապատկերում: Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո  իրավիճակը  երկրի սուննիների եւ շիաների միջեւ սրվել է, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: