ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցելու է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստին՝ ապրիլի 17-18-ին։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Նիստը նվիրված է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին:





























