Այսօր՝ մարտի 4-ին, Մետեխի կամրջից Թբիլիսիի Մտկվարիի ջրերը ընկած ավտոմեքենայում առնվազն մեկ մարդ է եղել։
Դրա մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը՝ վկայակոչելով իր թղթակցին, որը դեպքի վայրում է եղել, երբ մեքենան բարձրացրել են։
Տեղեկությունը, որ հայտնաբերվել է մեկ դի, հաստատել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։ Որոնողական աշխատանքները տևել են մի քանի ժամ։
Այս փուլում հայտնի չէ, թե քանի մարդ է եղել մեքենայում, հաղորդում է Новости-Грузия-ն։





























