Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Սերգեյ Ն․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 51-ամյա Բենիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2109»-ի վարորդ Բենիկ Ս․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




























