Իմ կարծիքով այս ընտրություններին բոլոր մարդիկ, որոնք անտարբեր չեն, որը արդեն զգացվում է, հույս ունենք, որ մասնակցությունը շատ ավելի մեծ կլինի, ու գյումրեցին իր խոսքը կասի իր աշխատանքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույում նշեց Գյումրիի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության կողմից ավագանու անդամի թեկնածու Հայկ Պողոսյանը:
«Մարդիկ բոլորի գործն էլ տեսնում են, սուտ խոստումներին չեն հավատում, իմ կարծիքով նորմալ է, դրական է ու հուսով ենք, որ մասնակցությունը շատ ավելի շատ կլինի, քան անցյալ անգամ: Մեր կուսակցության գործը տեսնելով, ինձ թվում է՝ շատ մեծ աջակցություն կլինի մեզ գյումրեցիների կողմից և լավ արդյունքներ կգրանցվեն»,-ասաց նա:
Հարցին՝ իշխող ՔՊ-ն իր կարծիքով ի՞նչ աջակցություն ունի Գյումրիում, Մալխասյանը պատասխանեց. «Քաղաքացիական պայմանագրի» մասով չեմ ուզում գնահատական տալ ներկա պահին, կխնդրեմ նման հարցերով ավելի շատ խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանին դիմել, ով մեր ցուցակի առաջին համարով է լինելու ու քաղաքապետարատի թեկնածուն է»:
Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։
Քարոզարշավի ընթացքում կուսակցության թիրախը լինելու է ՔՊ կուսակցությունը։
Եթե ընտրողների քվեարկությունը արձանագրի այնպիսի իրավիճակ, որտեղ անհրաժեշտություն կլինի համայնքի ղեկավար ընտրել ավագանու կազմից՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր քվեարկությամբ բացառելու է ՔՊ-ի թեկնածուին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը։











