Այսօր առավոտյան վրաերթ է տեղի ունեցել Նաիրի Զարյան–Հրաչյա Քոչար խաչմերուկում. անչափահաս աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՆԳՆ Ոստիկանությունից։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 342–րդ հոդվածի առաջին մասով։ Տուժած երեխան կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։





























