Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կինը քաղաքական հայտարարություն է արել, որը սենսացիա է այդ երկրի պատմության մեջ: Նա մասնակցել է աշխարհի առաջին կանանց Հռոմում կայացած ֆորումին, որը նախորդել է ՄԱԿ-ի գագաթնաժողովին:
Ազամ Աս-Սադատ Ֆարախիի ելույթը սենսացիա է եղել, քանի որ նա սովորաբար չի ուղեկցում իր ամուսնուն միջազգային ուղեւորությունների ժամանակ եւ առավել եւս հանդես չի եկել որեւէ լսարանի առաջ:
Միայն 2006 թվականին է Ահմադինեջադի կինը ուղեկցել ամուսնուն, սակայն այն ժամանակ նա թույլ չի տվել իրեն լուսանկարել եւ որեւէ հայտարարություն չի արել: Իրանի նախագահի կինը, ամբողջությամբ սեւ չադրայով փաթաթված ելույթ է ունեցել սովյալ երեխաներին օգնություն տրամադրելու թեմայով: Ֆարախին չի բարձրացել ամբիոնի մոտ, այլ ելույթ է ունեցել տեղից:




























