«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 99 անունից բաղկացած ցուցակով է մասնակցելու Գյումրի համայնքում կայանալիք արտահերթ ընտրություններին։ Ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը, երկրորդ տեղում Աննա Հակոբյանի ազգականը՝ Վահագն Մկրտչյանն է։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը Գյումրիից։

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում 98-րդն է։

NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտը ներկայացրել է ոչ թե իր ընդմիջման ժամին, այլ աշխատանքային ժամի։