Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի մասին զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հայտնում են գրասենյակից՝ միեւնույն ժամանակ հյտնելով, որ գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Եղիշե Կիրակոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: