ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, այս մասին NEWS.am-ին հայտնում են կառավարության լրատվականից:
Լրատվականից նաեւ հայտնում են, որ գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը:
Թե պատճառը որն է և ինչ պայմանավորվածության համաձայն է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության ներկայացուցիչը թողնում պաշտոնը, կառավարության լրատվականից չեն հայտնում:





























