Մարտի 5-ին, ժամը 20։29-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա: Հայտնումեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել 20:55: Այրվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան: