Հավայան հրաբխի լավայի շատրվանները հասել են 180 մետրի ժայթքման վերջին դրվագի ժամանակ, որը ամիսներ շարունակ դադարեցվել և վերսկսվել է, հայտնում է Associated Press-ը:

Երեքշաբթի երեկոյան շատրվանների բարձրությունը 180 մետրից իջել է, հասնելով  90 մետրի, հայտնում է Հավայան հրաբխի աստղադիտարանը։

Ժայթքումը սկսվել է դեկտեմբերի 23-ին աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկի՝ Կիլաուեայի գագաթնակետային խառնարանում, Մեծ կղզում գտնվող Հավայական Հրաբուխներ ազգային պարկում:

Երեքշաբթի նշանավորվել է ժայթքման 12-րդ դրվագը: Այն, ինչ սկսվեց որպես պատահական, փոքր առվակներ առավոտյան կեսօրից հետո վերածվեցին շարունակական շատրվանի, ասված է աստղադիտարանի հայտարաության մեջ: Լավայի շատրվանները հասել են 45-60 մետրի, իսկ հետո մեծացել են չափերով։ Հրաբխի ժայթքումը ոչ մի բնակելի տարածքի չի սպառնում։ Շատրվանների յուրաքանչյուր դրվագի տևողությունը տատանվում էր մի քանի ժամից մինչև մի քանի օր:

Աստղադիտարանի տվյալներով՝ դրվագները բաժանվել են 24 ժամից մինչև 12 օր տևողությամբ դադարներով։