Լավ կլիներ, որ Եղիշե Կիրակոսյանը հեռանալուց առաջ հրաժեշտի խոսք ասեր հայ հանրությանը, կիսվեր մեզ հետ իր հեռանալու պատճառների, մեզ սպասվող վտանգների մասին, հատկապես որ հեռանում է մարդկանց համար ճակատագրական այս օրերին: Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Եղիշե Կիրակոսյանի աշխատանքից ազատվելուն:
«Մարդիկ ձեզ հետ հույսեր էին կապում։ Որքան հականում ենք դուք ձեր կամքով եք հեռանում, համենայնդեպ այդպես է ներկայացվում, SMS չեք ստացել։ Ձեր պարտավորվածությունը հանրության առջև է։ Դուք պետք է խոսեք և մեզ չթողնեք տագնապի մեջ»,- նշել է նա:
Նշենք, որ երեկ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տարածել էր հայտարարություն, որտեղ ասված էր. «Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։
Դրանից հետո կառավարությունից NEWS.am-ին հայտնել են, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ կազատվի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:





























