Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը տեսանյութ է տեղադրել, որում երեւում են բռնված տղամարդիկ սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, նրանց ինքնաթիռ են նստեցնում, տեղեկացրել է РАР լեհական գործակալությունը։
«Վտարումներն սկսվել են։ Մենք փաստացի քշում ենք վրացական հանցախմբերին։ Ոչ թե խոսքով, այլ գործողություններով»,- գրել է Տուսկը։
Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Վեսլավ Շչեպանսկին չորեքշաբթի վստահեցրել է, որ Լեհաստանը չի հանդուրժի որեւէ մեկին, որը երկիր կգա հանցագործություններ կատարելու համար։
Նա տեղեկացրել է, որ այս շաբաթ կսկսվի օտարերկրացիների վտարման ընթացակարգը, որոնք հակադրման մեջ են մտել օրենսդրության հետ։
Չորեքշաբթի Վրաստանի 17 քաղաքացիներ Բալիցե օդանավակայանից ռազմական ինքնաթիռով լքել են Լեհաստանը՝ սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, մամուլի ասուլիսում հայտնել է սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար, փոխգնդապետ Անջեյ Յուժյակը։
Նա ավելացրել է, որ նրանք բացառապես 24-58 տարեկան տղամարդիկ էին, որոնց բերել էին օտարերկրացիների պահման կենտրոններից, այդ թվում՝ Կենտշինից, Բյալա Պոդլյասկայից, Պերեմիշլից եւ Լեշնովոլից։





























