Մարտի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական ջերմացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝  -1+1, ցերեկը՝ +10+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10, 

Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+15,

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +15+18,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +5+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+14,

Արարատում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +15+17, 

Արմավիրում գիշերը՝-3+1, ցերեկը՝ +15+17, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝  -3-6, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  -2+2, ցերեկը՝ +14+17,

Սյունիքի հովիտներում գիշերը՝+1+5, ցերեկը՝ +17+20,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+15։