ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 11-ին կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, որը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա, գրում է Комсомольская правда-ն։

Դրա մասին հայտարարել է ՌԴ  արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախատեսվող հանդիպումը նվիրված կլինի ինչպես գլխավոր քարտուղարի մանդատին առնչվող ընթացիկ հարցերի քննարկմանը, այնպես էլ ԵԱՀԿ-ում գործերի ընդհանուր վիճակին, որը շարունակում է մնալ ամենախոր էկզիստենցիալ ճգնաժամի մեջ»,- ասել է նա։