Վարչապետի խոսնակին (Նազելի Բաղդաարյան-խմբ) խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ընտրապայքարը լարելու կամ ինչպես ինքն է ասում՝ թեժացնելու փորձերից, ինչպես նաև «հնացած» մերկապարանոց մեղադրանքներից և որակումներից, ինչքան էլ որ մենք այս փուլում զրպարտանքի համար դատարան դիմելու ժամանակ չունենք։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրիի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի գրասենյակը:

«Մենք հասկանում ենք, որ Ձեր միսիան Գյումրու խաղաղ ընտրական միջավայրը պոպուլիստական նախկին-ներկա, սրա արբանյակ, նրա արբանյակ, կրիմինալ կամ թալանչի կեղծ թեզերով կրկին թունավորելն է և ժողովրդին իբրև միակ «հրեշտակ» կամ «փրկիչ» ներկայանալը։ Դուք մի բան միայն չեք հաշվարկել . սա Գյումրին է, և այստեղ մարդիկ գործով են գնահատվում հիմար ճառերի փոխարեն։

Կրկին խորհուրդ կտայինք վարչապետի խոսնակի պաշտոնն օգտագործել հանուն հայրենի քաղաքի բարօրության, ոչ թե պառակտիչ և սին թեզերով այն թունավորելու»,-ասված է հայտարարությունում:

Տարածված տեսանյութում Վարդան Ղուկասյանը նաեւ նշում է. «Մի հատ աղջիկ կա, Նազելի Բաղդասարյան է, ինչ է։ Դա քնում, հելնում իմ անունն է տալիս թե Ազգային Ժողովում, թե այստեղ: Ինձանով ռեյտինգ է ձեռք բերել, որովհետեւ իրենց «Ցայգ» հեռուստաընկերությունում մարդ կար, որ ասում էր՝ «Մաման մշտական ասում է, թե կառչի Վարդան Ղուկասյանից, որ ռեյտինգդ բարձրանա, գնաս Երևան։ Մի անեկդոտ էլ կա, ինչ հարց տալիս են ոջիլի պատմությունն է անում։ Հիմա էս աղջիկը, երբ քնից զարթնի, Վարդան Ղուկասյանից բացի ուրիշ բան չգիտի»։

Առավել մանրամասն տեսանյութում: