Անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar-ը և Եվրոպայի խոշորագույն պաշտպանական ընկերություններից մեկը՝ իտալական Leonardo-ն, համագործակցության համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի ոլորտում։
Փաստաթուղթը Հռոմում Leonardo-ի գլխավոր գրասենյակում ստորագրել են Leonardo-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Չինգոլանին, Baykar-ի տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը և Baykar-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երկու ընկերությունների համագործակցության շրջանակում արտադրությունը կիրականացվի Թուրքիայում եւ Իտալիայում։ Baykar-ն ու Leonardo-ն ակնկալում են, որ Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի շուկան առաջիկա 10 տարում 100 միլիարդ դոլար կկազմի:





























