Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը կիսվել է ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցությունների հեռանկարների վերաբերյալ իր մտքերով։

«Ես կարծում եմ, որ Ուկրաինան ցանկանում է գործարք կնքել, քանի որ նրանք այլընտրանք չունեն: Եվ ես նաև կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել, քանի որ որոշակի այլ իմաստով, ինչ-որ այլ իմաստով, որը միայն ես գիտեմ, նրանք նույնպես այլընտրանք չունեն»,- ասել է Թրամփը, հաղորդում է BBC-ն։

Նա չի բացատրել իր միտքը։