Ղիյաթ Սուլեյմանը, ով գլխավորել է Ջաբլա և Տարտուսում սկսված ապստամբությունը, գերի է ընկել սիրիական անվտանգության ուժերի կողմից։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ մի քանի օր առաջ Սուլեյմանը Սիրիայի ազատագրման ռազմական խորհուրդ կոչվող ռազմական ստորաբաժանում է ստեղծել։ Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Սիրիայում կատաղի բախումներ են տեղի ունեցել ուժայինների և նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների միջև, որոնց հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել։