Digg-ի հիմնադիր Քևին Ռոուզը միավորվել է նախկին մրցակից Ալեքսիս Օհանյանի հետ՝ գնելու երբեմնի հանրաճանաչ բովանդակության ագրեգատորը, քանի որ նրանք հույսեր են կապում ԱԻ-ի վրա հիմնված պլատֆորմի վերածննդի վրա, որը ժամանակին գրավում էր ամսական մոտ 40 միլիոն այցելու:

2004-ին գործարկված Digg-ը ժամանակին եղել է Reddit-ի մրցակիցը, որի համահիմնադիրն է Օհանյանը, հայտնում է Reuters-ը:

Սակայն, հարթակը կորցրեց դիրքերը 2012 թվականին Նյու Յորքում գործող Betaworks տեխնոլոգիական ինկուբատորին վաճառքից հետո: Այդ ժամանակվանից նա իր ուշադրությունը կենտրոնացրել է նորությունների կուրացիայի վրա:

Ռոուզը և Օհանյանը, ովքեր ձեռք են բերել Digg-ը չբացահայտված գումարով, ասել են, որ մտադիր են վերակենդանացնել հարթակը՝ օգտագործելով սոցիալական մեդիայի իրենց փորձը և վերականգնելով դրա նոստալգիկ վաղ միջերեսը:

«Վերջերս մենք հասել ենք գագաթնակետին, երբ ԱԻ-ն կարող է օգտակար օգնական լինել օգտատերերի և մոդերատորների համար՝ ոչ թե փոխարինելով մարդկային փոխազդեցությանը, այլ լրացնելով այն», - ասաց Ռոուզը:

Ջասթին Մեզելը, որը Ռոուզի երկարամյա գործընկերն է Google-ում և Facebook-ում փորձառությամբ, կզբաղեցնի Digg-ի գործադիր տնօրենի պաշտոնը:

Գործարքին աջակցում են վենչուրային կապիտալի True Ventures ընկերությունները, որտեղ Ռոուզը գործընկեր է, և Օհանյանի Seven Seven Six-ը: Ռոուզը կդառնա Digg-ի նախագահը և գլխավոր խորհրդականը: