Գերմանիայի ոստիկանությունը ուրբաթ գնդակահարել է 26-ամյա աֆղանստանցի տղամարդուն, որը նրանց սպառնացել էր դանակով, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել արևելյան Մագդեբուրգ քաղաքի մոտակայքում։ Արևելյան Սաքսոնիա-Անհալթ նահանգի ոստիկանությունից հայտնել են, որ վիրավոր աֆղանստանցի տղամարդն ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է։

Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, որ իրենց կանչել են Մագդեբուրգից հարավ գտնվող Շյոնեբեկի բնակարաներից մեկից, որտեղ անհայտ տղամարդը սպառնում էր գերմանացի հասակակցին:

Երկու տղամարդկանց վիճաբանության պատճառը դեռևս հայտնի չէ։ Ոստիկանությունից հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է։