Քիչ առաջ ձերբակալվել է շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն։ Այս մասին հայտնում է Para.Tv-ն։
«Շեշտենք, որ Արամ Գասպարյանը ժամանակին հայտնի է եղել բազմաթիվ հանցանքներ կանխելու վարքագծով։ Իսկ հիմա՝ անկանխատեսելի շրջադարձ․ Գասպարյանին մեղսագրվում են Սյունիքում 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դեպքերը, իբր նա հանդիսացել է այդ դեպքերի կազմակերպիչներից մեկը։
Անհնար է անտեսել մի ուշագրավ հանգամանք. Նիկոլ Փաշինյանը այս միջադեպը հիշատակեց ընդամենը մի քանի օր առաջ՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ընթացքում։ Եվ ահա՝ ընդամենը օրեր անց, Գասպարյանը հայտնվում է ձերբակալվածների ցանկում…»,- գրում է կայքը




























