Այսօր՝ մարտի 7-ին՝ ժամը 20։00-ի սահմաններերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ «Ուրարտու» համալսարանում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում  է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու պարեկները նշված համալսարանի աստիճանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Նորիկ Ջ․-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։