«Հերթական խայտառակ ձերբակալումն է տեղի ունեցել. այսօր առավոտյան ձերբակալել են Արամ Գասպարյանին, մարդու, որը մեկ անգամ արդեն անցել է քաղաքական ձերբակալման ճանապարհով»։ Այս մասին ուղիղ հեռարձակմամբ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ այս պահին դատարանում քննվում է նրան կալանքի տանելու հարցը։
«Տեսեք՝ դասական քաղաքական հետապնդումը ոնց է լինում։ Չորեքշաբթի օրը ԱԺ–ի ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարց ուղղեց Սոնա Մնացականյանի խայտառակ դեպքի հետ կապված։ Հուսով եմ՝ հիշում եք Փաշինյանի արձագանքը, ու Սոնա Մնացականյանի իրավահաջորդների փաստաբանի արձագանքն այդ արձագանքին։ Էդ պատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասում ա՝ ի՞նչ քաղաքական հետապնդումների մասին ա խոսքը։ Արձագանքում Փաշինյանը ակնհայտ ակնարկում էր 2021 թվականի ապրիլին Սյունիքի հայտնի դեպքերը, երբ գնացել էր Սյունիք, մարդիկ էլ վերաբերմունք էին արտահայտել։ Էդ գործից չորս տարի հետո՝ ԱԺ–ի հարցուպասխանից ընդամենը երկու օր անց, գալիս են ու ձերբակալում Արամ Գասպարյանին, որպես խուլիգանության կազմակերպիչի»,–ասաց Մելիքյանը։
Ավելի վաղ հատնել էինք, որ շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող ԱԱԾ սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը, նրա նկատմամբ ներկայացվել է կալանավորման միջնորդություն։ Այս մասին հայտնում էր Para.Tv-ն։





























