Կանադայի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Տորոնտոյի փաբում հրաձգության հետեւանքով տուժել է 12 մարդ, հայտնել է NBC News-ը։

Հրաձգությունը տեղի է ունեցել Սքարբորոյի շրջանում։

Չորս մարդ ստացել է կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներ։ Մյուսների վիճակը, ինչպես տեղեկացվել է, անհայտ է։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ կրակողը հագել էր սեւ դիմակավոր գլխարկ, նա փախուստի է դիմել արծաթագույն մեքենայով։