Այսօր՝ մարտի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավարևմտյան զանգվածի Բ 2 թաղամասի 95 շենքի նկուղում կրակ և ծուխ է նկատվում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են կատարել։
Պարզվել է, որ այրվում է շենքի նկուղում հավաքված կենցաղային աղբ և հրշեջները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։





























