Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում գտնվող տներից մեկում փլուզում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի թիվ 304 տանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Պոկվել է պատից մի հատված: