Հումորիստ Եվգենի Պետրոսյանը շտապ հոսպիտալացվել է մայրաքաղաքի հիվանդանոց աղեստամոսքային արնահոսությամբ։ Այս մասին տեղեկացրել է 112 Telegram-ալիքը։
«Դերասանն իրեն վատ է զգացել այսօր առավոտյան Մոսկվայի կենտրոնում գտնվող իր տանը։ Մերձավորները բժիշկներ են կանչել, եւ նրանք Պետրոսյանին տեղափոխել են ստացիոնար։
Պետրոսյանը շոկային վերականգնողական բաժանմունքում է։ Բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը, որպեսզի վիրահատեն պացիենտին»,- գրել է աղբյուրը։





























