ՔՊ-ական իշխանությունը պետբյուջեից իրեն ճոխ պարգևատրում է, սակայն համայնքապետարաններին արգելել է համայնքների բյուջեից կարիքավորներին դրամական աջակցություն ցուցաբերել: Այս մասին իր էջումգրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա նշում է, որ կառավարությունը համայնքապետարաններին հրահանգել է 2024թ․ դեկտեմբերի 1-ից համայնքների բյուջեից դրամական աջակցություն չցուցաբերել սոցիալապես անապահով, բուժման և այլ կարիքներ ունեցող համայնքի բնակիչներին։
Նման օգնություն կարող է իրականացվել միայն համայնքապետարանների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։
«Համայնքի բյուջեն տնօրինում է համայնքի ավագանին, կառավարությունն ի՞նչ գործ ունի համայնքի բյուջեն ծախսելու, համայնքի կարիքավոր բնակիչներին ֆինանսապես աջակցելու-չաջակցելու հետ։ Կառավարությունը նաև համայնքապետարաններին հրահանգել է կիսով չափ կրճատել համայնքապետարանների ծառայողական ավտոմեքենաների թիվը։ ՔՊ-ական իշխանությունն ինքն իրեն պարգևատրում է միլիարդավոր դրամների պարգևավճարներով,իսկ համայնքապետարաններին արգելել է օգնել սոցիալապես անապահով մարդկանց։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սիրում է բոլորին, խոնարհվում բոլորի առաջ»,-նշում է նա։





























